Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին՝ ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավվածություն պահպանել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լուծելու վերջիններիս միջև առկա տարաձայնությունները։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ներգրավվածությանը և շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը»,- նշել է Միլլերը: